Երեխայի նկատմամբ բռնություն գործադրած կինը նախկինում դատապարտված է եղել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ-ից մինչեւ 2017թ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հովիկ Խեչյանը առանց աշխատավարձ վճարելու իրեն եւ ամուսնուն Թաթուլ Մադաթյանին ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ Դատարանը նրա նկատմամբ պատիժ նշանակելիս որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առել այն, որ որ ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչեւ տասնչորս տարեկան չորս երեխա:
Ամբաստանյալ Աննա Մայիսի Արեւշատյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 3 /երեք/ ամիս ժամկետով ազատազրկման: