Արցախցի, Ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու հարցը Բաքուն այսօր առավոտյան մերժել է։ Այս մասին ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանն է գրել։
«Օրեր առաջ Գյումրի-Երևան ողբերգական ավտովթարի զոհ դարձած՝ Արցախցի, Ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու հարցով Կարմիր խաչը նախնական համաձայնության էր եկել Բաքվի հետ, որ այսօր տեղափոխեն Արցախ։ Սակայն, Բաքուն այսօր առավոտյան մերժել է։
Բոլոր մտահոգ քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն այս հարցով կանգնել Հելենի ընտանիքի կողքին, մի քիչ անց կհրապարակեմ, թե ինչպես կարող ենք»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը, ծանր վիրավորվել՝ 6-ը։