Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. նախկին աշակերտը 20 մարդ է սպանել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում՝ դպրոցից հեռացված նախկին աշակերտը, 19 ամյա Նիկոլաս Քրուզը,  AR-15 ինքնաձիգից կրակ է բացել աշակերտների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի ( այդ թվում՝ մեծահասակներ):  Հրաձգության հետևանքով հոսպիտալացվել է մեկ տասնյակից ավելի մարդ, մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հանցագործը կրել է գազի դիմակ,  իսկ խուճապ առաջացնելու և հնարավորինս շատ մարդ սպանելու նպատակով  նա նախապես միացրել է հրդեհի տագնապի ազդանշանը:

Իրավապահները ձերբակալել են հանցագործին:

ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը արդե իսկ հայտնել է իր ցավակցությունը. «Իմ աղոթքներն ու ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին: Ոչ մի երեխայի, ոչ մի ուսուցիչ կամ լինի ցանկացածը՝ չպետք է զգա վտանգ ամերիկյան դպրոցում», — ասված է հայտարարության մեջ:

ArmLife.am

Please enter a valid URL