Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կգործուղվի Կանադա, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Պորտուգալիա։ Համապատասխան որոշումները ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անահիտ Ավանեսյանը Պորտուգալիայում կգտնվի սեպտեմբերի 4-7-ը՝ «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովին մասնակցելու նպատակով:
Հակոբ Սիմիդյանը Կանադա կգործուղվի օգոստոսի 21-28-ը։ Նա մասնակցելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեային եւ հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին։