«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ուշադրությունից դուրս մնացին կարեւոր հարցեր: Մասնավորապես, պարզվում է՝ քաղաքապետարանն ավագանու նիստին ներկայացրել է Մոսկովյան փողոցը 222 մլն դրամով հիմնանորոգելու առաջարկ: Ըստ փաստաթղթերի՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագրով նշված փողոցի 800 մետրանոց մի հատված նախ 5 սմ խորությամբ կտաշվի, ապա նոր ասֆալտբետոնե ծածկ կտեղադրվի, 28 դիտահոր կուղղվի, կվերակառուցվեն թեքահարթակները, մայթերին բազալտե նոր եզրաքարեր կտեղադրվեն:
Ծրագիրն իրականացվելու է կառավարության հետ համաձայնեցնելուց հետո: Սակայն էական թերություններ այդ փողոցում թերեւս չկան, եւ անհասկանալի է՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը որոշել այն հիմնանորոգել:
Չնայած իրականում պարզ է քաղաքապետարանի նախաձեռնության իրական շարժառիթը, ասֆալտապատման ծրագրերից «ատկատի» ճանապարհով միլիոնավոր դրամներ են հոսում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները:
Այնպես որ, պարոն Տարոն Մարգարյանը որոշել է իրեն չզրկել այդ հաճույքից»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: