Search
Close this search box.

Իջևանում թnւրք են բռնել. «Հրապարակ»

Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսելիս է եղել թուրքերեն լեզվով։ Նկատել են, որ զանգեր է ստացել թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը եւ ոստիկանություն են դիմել»:

Երթուղաինի վարորդը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ ուղևորները կարծել են, թե կասկածելի անձն ադրբեջանցի է, սակայն ոստիկանները պարզել են, որ ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրք է.

«Թուրքիայի թուրք էր, ոստիկանները եկան տարան բաժին, ոչ մի ուրիշ բան էլ չիմացանք», — նշել է վարորդը:

«Մեզ տեղեկացրել էին, որ ուղևորները թուրքերեն խոսք լսելով՝ իրար են խառնվել, բղավել, սակայն վարորդը մեզ հետ զրույցում նշեց, որ մարդիկ բավականին տոլերանտ են գտնվել թուրքի նկատմամբ եւ որևէ խուճապ չի եղել»-գրել է օրաթերթը:

Please enter a valid URL