Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը վերջին մի քանի ամիսներին վերամարմնավորվում է տարբեր հերոսների կերպարներում: Կրթական մեծ բարեփոխիչ Մինասյանը ռեինկարնացվեց կրթական գործի Կոլումբոսի, հետո էլ իրեն հռչակեց ակադեմիական ազնվության ջատագով՝ կերպարանափոխվելով Ռիչարդ Լևինսոնի «Կոլոմբո» սերիալի գլխավոր հերոսի՝անկաշառ կապիտան Կոլոմբոյի, այնինչ ամբողջ մարզը գիտի Մինասյանի կաշառամոլ լինելու մասին, հետո կերպարանափոխվեց հայտնի գրող Ագաթա Քրիստիի ստեղծած գրական հերոս Էրքյուլ Պուարոյի և սկսեց զբաղվել «դավադրությունների տեսությամբ» և փնտրել մեր թիկունքին կանգնած ուժերին,սակայն մինչև հիմա չի գտել, ճաշակի ռահվիրա Պիեռ Կարդենի,սակայն իրականությունն այն է, որ Սահակ Մինասյանն ընդամենը լոռվա հանճար Հովհաննես Թումանյանի հերոս Գիքորից ոչնչով չի տարբերվում:
Վերջին գիտխորհրդից հետո Սահակ Մինասյանը հայտարարությամբ է հանդես եկել, որի ընդհանուր իմաստը հետևայալն է՝ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ»: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել Սահակ Մինասյանի կոչը՝ «մտահոգներին» գալ համալսարան և տեղում ծանոթանակ իրավիճակին:
ՇՊՀ ռեկտորը կրկին թաքնվում է գիտխորհրդի թիկունքում և սեփական անօրինականությունների և հանցագործությունների մեղսակից դարձնում նաև գիտխորհրդին: Հետաքրքիր է, այդ ո՞ր մեր հրապարակումն է «անհիմն շահարկում»: Բոլոր հրապարակումները և հարցազրույցները համեմված են ծանրակշիռ ապացույցներով: ԿԳ նախարարի այցից հետո ակնթարթորեն չեղարկվեցին Սահակ Միանսյանի բազմաթիվ անօրինական որոշումները: Հետաքրքիր է, դահլիճի վրա 118 միլիոն դրամ ծախսելն է ապատեղեկատվություն, թե՞ գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը: Բազմաթիվ գիտխորհուրդների ժամանակ է կրթական գործի Կոլումբոս ռեկտորը բարձրաձայնել այդ թիվը:
Որքան կռահում եմ, Սահակ Մինասյանի այս հայտարարությունը պատահական չէ: Սահակ Մինասյանը երևանյան իր «վոյաժների» ժամանակ հանդիպումներ է ունենում PR-ով զբաղվողների հետ և խնդրում է զբաղվել իր իմիջով: Երևի մեկին գտել է, ով զբաղվելու է այդ գործով և հող է նախապատրաստում՝ «հետաքրքրվողներին» հրավիրում բուհ, որ եթե «միամիտ» մեկն էլ գա,դա բացատրի իրենց «հետաքրքրությամբ»: Մայրաքաղաքային PR-շչիկներին տեղեկացնեմ, որ հնարավոր չէ բարձրացնել Սահակ Մինասյանի վարկանիշը հասարակության մեջ, քանի որ երբևէ վարկանիշ չի ունեցել: Ես ինքս էլ անպայման մեծ հաճույքով կհանդիպեմ բուհ այցելողների հետ և մանրամասն, ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ կներկայցնեմ Սահակ Միանսյանի այն բոլոր ավերիչ,հանցագործ, անօրինական քայլերի մասին, որի արդյունքում համալսարանը հայտնվել է բոլոր առումներով խորը ճգնաժամի մեջ:
Հ.Գ.Գիքորային «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ»-ը Սահակ Մինասյանի «հագով» չէ՝ բալը թանկ է…
Գագիկ Համբարյան