Search
Close this search box.

Ադրբեջանի ցույց տված նկարներից ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է նաև այլ եզրահանգում անի. Արմինե Մելքոնյան

Լրագրող Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի ցույց տված նկարներից ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է նաև այլ եզրահանգում անի, որ Ադրբեջանը ատամները սրած սպասում է Արցախի վերջնական հյուծմամը և ծանր ապրումների մեջ է ընկնում, երբ տորթի նկար է տեսնում։

Այսինքն ցեղասպանության իր ծրագիրը ժամանակային առումով չի իրականանում ։ Ինքն ավելի սեղմ ժամկետ էր կանխատեսել ։ Բայց մոռացել էր, որ արցախցին քարից հաց քամող տեսակ է, ով վատ հարևանի երեսից ավելի է կոփվել։

Ցավոք պետք է նկատել նաև մեր կողմից տկար ղեկավարների մոտեցումը, ովքեր ամեն օր միայն սովն էին առաջ քաշում, միայն սովը …. այնինչ հենց ՄԱԿ֊ի բոլոր հիմնարար սկզբունքներն էին խախտվել Բերձորի փակ ճանապարհով։

Արտաքին քաղաքականությունը դա ասֆալտ փռել չի, որ յոլա տանելու մեթոդով ներկայանայիք ՄԱԿ Անվտանգության խորհրդին ։ Արտաքին քաղաքականությունը հատուկ դիվանագիտական գործիքակազմի ներդրում էր պահանջում, էմոցիաներից դուրս ….

Please enter a valid URL