Search
Close this search box.

«Եթե այսպես շարունակվի, մեր երկրով կզբաղվի ոչ թե ՄԱԿ-ը, այլ՝ Կարմիր խաչը»․ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԱԿ–ից, աշխարհից, Հռոմի պապից, ռուսներից, ամերիկացիներից, մյուսներից արդարություն, խաղաղություն, գթասրտություն մուրալուց և մուրացածը չստանալուց հետո մուննաթ գալուց առաջ պետք է միշտ հիշել, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հարցականի տակ դրել Հայաստանի գոյությունը։ Մնացածը քնարերգություն է։

Հարցերն առայժմ կարելի է լուծել Երևանում։ Շատ ժամանակ չի մնացել։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրով կզբաղվի ոչ թե ՄԱԿ-ը, այլ բացառապես Կարմիր խաչը»։

Please enter a valid URL