Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. Կառուցվող էլիտար շենքի բակում տղամարդու դի կա

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյ թաղամասում՝ Լենինգրադյան 29/4 հասցեում կառուցվող էլիտար շենքի բակում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն աշխատում է նշված շինկազմակերպությունում և 13-րդ հարկից վայր է ընկել։

Քննիչներն ու պարեկները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Խաչիկ Հ․-ն է։

Please enter a valid URL