Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Ըստ նախարարության՝ նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր:
Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: