Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
«Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։