Search
Close this search box.

Արցախցի պապիկը հողի բերք ու բարիքը էշով հասցրել է Ստեփանակերտում ապրող դստերը

Արցախցի պապիկը հողի բերք ու բարիքը էշով հասցրել է Ստեփանակերտում ապրող դստերը: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը:

«Էսօր առավոտ-առավոտ սենց բարի մարդկանց հանդիպեցի:

-Դեդո էդ ե՞րբ ես արթնացել, որ արդեն քաղաք ես հասել:

-Բա ի՞նչ անեմ բալա ջան, եկել եմ աղջկաս տեսակցության, ի՞նչ անենք տրանսպորտ չկա:

-Թույլ կտա՞ս լուսանկարեմ պապի, ասում են աշխարհը չի հավատում, որ մենք բլոկադայում ենք:

-Ա աշխարհն ի՞նչ գիտի բլոկադան ինչ է, գոնե մի բան փոխվելու՞ է, որ լուսանկարես:

-Է՜ ես իմ է պապ, հիմա ո՞վ է բան հասկանում՝ ոչ մեկս:

-Չեմ ուզում, բայց որ դու ուզում ես նկարի գուցե քո ասած աշխարհը տեսնի ի՞նչ վիճակում ենք ու մի բան փոխի:

Էնտեղից մի պապիկ.

-Բալա ջան արի մի հատ քեզ պաչեմ.

Ասում եմ ինձ հետ եք պապիկ, թե բա հա.

-Բա, ո՞նց թե արի պաչեմ, հա արի պաչեմ, էն օրը գնում էիր, ընկերս ասաց, գիտե՞ք էս աղջիկը ո՞վ է, ասացի ով է, թե բա Արցախի միակ աղջիկն է, որ Արարատ է բարձրացել, պատերազմի մասին գիրք բան էլ ունի գրած, էն Նիկոլի կինը է՝ Աննան էլ, որ ասում է պատերազմի ժամանակ աղջիկ չի եղել Արցախում՝ խաբումա, էդ աղջիկը ողջ կռվի ժամանակ Արցախում է եղել, գիտե՞ս ինչքանա՜ աղջիկ տեղով օգնել մարդկանց, սենց ոտքով մի նայի է, իր ավտոյով դիրքեր սնունդ էլ էր տարել: Արի պաչեմ բալա ջան արի պաչեմ:

Ես մտքումս. արա պա ստի կրակ կնի, եկ դեդո եկ պաչի:

Հ.Գ. Հատե տի»,- գրել է նա:

Please enter a valid URL