Search
Close this search box.

Ադրբեջանի կողմից պետք է սպասենք կտրուկ ծայրահեղ գործողություններ՝ հարձակումից մինչև միջանցքի բացում․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԱԿ ԱԽ-ում օգոստոսի 16-ին նախատեսված հատուկ նիստին ընդառաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը զանգել է Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովին։ «Հատուկ շեշտադրվել է սկզբունքորեն ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ՝ Լաչինի միջանցքը,»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախաձեռնությամբ այս քայլը խոսում է այն մասին, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են միջազգային կազմակերպության բարձրագույն մարմնում Արցախի հետ կապված հարցի քննարկման համար և փորձում են որոշ մանիպուլյացիաների դիմել։
Լավրովին զանգելով՝ Ադրբեջանը փորձում է առևտուր անել Ռուսաստանի հետ և ավելի խճճել ռուսական գործոնը մեր տարածաշրջանում։ Համամիտ եմ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, որ Ադրբեջանը կփորձի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դիմաց բացել միջանցքը, և այդ հարցում Ադրբեջանին պետք է լինելու Ռուսաստանի աջակցությունը կամ գոնե լռությունը։

Չեմ բացառում, որ ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ՝ օգոստոսի 16-ի օրվա ընթացքում, ադրբեջանական կողմը բացի ճանապարհը և այդկերպ վիժեցնի հատուկ նիստի օրակարգը։
Բայց վտանգ էլ կա, որ Ադրբեջանը կարող է լայնածավալ հարձակում սկսել առաջնագծի երկայնքով և շեղել ուշադրությունը հումանիտար հարցերից դեպի ռազմական իրավիճակ, մանավանդ որ արդեն 1 ամիս է՝ Ադրբեջանը իր կեղծ հայտարարություններով փորձում է տպավորություն ստեղծել, որ իբր հայկական կողմն է լարվածություն ստեղծում առաջնագծում։
Առաջնագծում հայկական զորքը պարտավոր է ծայրահեղ զգոն լինել։

Please enter a valid URL