Search
Close this search box.

«Հրապարակ». Նախկին իշխանությունների ընտանիքները՝ իշխանության թիրախում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Ալիկի Սարգսյանը, ով բնակվում է Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` իրեն պատկանող գույքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաեւ փաստերին ծանոթանալու եւ հայտարարագիր ներկայացնելու համար: Նա դատախազություն է հրավիրվել օգոստոսի 25-ին: Թե կոնկրետ ինչ գույքի մասին է խոսքը, դատախազության տարածած հրապարակային ծանուցման մեջ չի նշվում:

Նշենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով կարող է ուսումնասիրություն սկսել միայն 50 մլն դրամը գերազանցող գույքի պարագայում:

Հիշեցնենք նաեւ, որ այս իշխանությունը գիշեր ու զօր բողոքում է, թե վարչապետի ընտանիք են «մտնում»՝ կնոջն ու դուստրերին վիրավորում, իսկ ինքն անշեղ կուրս է վերցրել՝ նախկին իշխանավորների կանանց ու դուստրերին իրավապահ մարմիններ տանել-բերելու, որը նախկինում կարմիր գիծ էր համարվում, եւ քննիչները մշտապես խուսափում էին դրանից»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL