ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Սովամահությունը սոսկ բառ չի, ամոթ է, մեր բոլորի ամոթը, և, որքան էլ էսօր իշխանազավթները նամակներ գրեն ՄԱԿ կամ մեկ այլ միջազգային ատյան, թե հասեք, օգնեք, ալիևին ասեք Արցախի ճանապարհը բացի, զրո ազդեցություն կունենա, քանի որ էդ նույն ատյանները շատ պարզ լսել են նիկոլի բանավոր կապիտուլյացիան, բանավոր հերթական դավաճանությունը, երբ դուրս տվեց, թե Արցախը ադրբեջան է․․Եւ, քանի դեռ բոլորը միասին չեն պահանջել, որ իր էդ կապիտուլյացիոն բարբաջանքը ետ վերցնի, մեղա գա Արցախի ու արցախցիների և բոլոր հայերի առաջ, ասի՝ ղալաթ եմ արել, ասել եմ, միջազգայինչլինի, տիեզերական լինի, ոչ մի ատյան ոչ մի նամակ բանի տեղ չի դնելու։
Արցախում՝ սովամահության առաջին դեպքը․․․ էլի կլինեն․․․Սա մեր բոլորի ամոթն է․․․ Չէ, նիկոլ, ես քեզ չեմ անիծելու, անեծքը նույնպես խոսք է և գուցե քո պես նզվոյալին անգամ անեծքը կուժեղացնի, ես քեզ չեմ անիծում, դու անգամ դրան արժանի չես․․․ես քեզ մեկ բան ունեմ ասելու՝ գետինը մտի, ինքնակամ, զի դաժան է լինելու վախճանդ․ Չկասկածեք․․․»: