Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած քաղաքացիներից եւս մեկը Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից:
Երեւան տեղափոխված պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր էր, Խաչատրյանն ասաց, որ նրա առողջական վիճակը ստաբիլացել է:
«Մյուս պացիենտը, որի վիճակը ծանր է, կմնա մեզ մոտ եւ հավանաբար չի տեղափոխվի, քանի որ մեր մարզի բնակիչ է»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրենը:
Նշենք, որ Գյումրիում մնացած տուժածը «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդն է, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Խաչատրյանն ասաց, որ վերակենդանացման բաժանմունքի մուտքը այժմ հսկում են ոստիկանները: