Search
Close this search box.

ԵՄ առաքելությունը հերքում է լուրը, թե Ադրբեջանը կրակել է դիտորդների ուղղությամբ

Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելությունը հերքում է իրենց ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին հայկական կողմի հաղորդագրությունը։

Այս մասին ԵՄ առաքելությունը հայտարարել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իրենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և զեկուցում են Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ իրենց պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին։

Please enter a valid URL