Այսօր՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցում կառուցվող շենքի հորանում տղամարդու դի կա կախված։ Փրկարարները մեծ դժվարությամբ դին դուրս են բերել հորանից և մոտեցրել դիատարին։
Տղամարդը ինքնասպանություն է գործել մոտ 2 օր առաջ Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը 31-ամյա Վահագն Մ․-ն է, ով նշված շինարարությունում աշխատում էր որպես բանվոր։