Search
Close this search box.

«Հարազատներին ասել են՝ տեղափոխումն անհնար է»

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանն Արցախից էր, Մարտունիի շրջանի Ճարտար գյուղից։

«Հիմա Երևանում մնացած հարազատները պայքարում են Հելենի մարմինն Արցախը տեղափոխելու համար։ Ընտանիքին ուզում է իր մոտ հուղարկավորել Հելենին։ Հարազատներին դեռևս ասել են, որ տեղափոխումն անհնար է, կարող են այստեղ հողակտոր տալ, բայց ընտանիքը դրան չի հաշտվում։ Ինն ամիս չի կարողացել գնալ ընտանիքի մոտ, գոնե իրավունք չունի՞ այնտեղ հուղարկավորվելու»,- նշել է NEWS.am-ի զրուցակիցը:

Please enter a valid URL