Search
Close this search box.

Հոպարիս կյանքը խլած իրադարձության մասին խոսելիս ասում էի՝ ողբերգություն, մինչդեռ հանցագործություն էր. Սոնա Քոչարյան

Ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Քոչարյանն անդրադառնալով Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության տարելիցին՝ մի լուսանկար է հրապարակել ու գրել.

«Անցած տարի էս օրը էս տեղում սուրմալուն էր՝ 16 զոհով: Նաև հոպարիս կյանքը խլած իրադարձության մասին անցած տարի խոսելիս ասում էի՝ ողբերգություն, մինչդեռ իրականում հանցագործություն էր:

էս մեկ տարվա ընթացքում որևէ մեկը Սուրմալուի հանցագործության համար պատասխանատվություն չի կրել, մեղադրյալներն ազատության մեջ են, իսկ գլխավոր մեղավորների մտքով չի էլ անցնում, որ մեղավոր են, մեղավոր ու պատասխանատու:

Հանցագործություն է նաև էսօրվա վթարը՝ 11 զոհով:

Ու քանի դեռ համազգային բարդակի դեմն առնելու ձևը չենք գտել, մեզ ամեն օր նոր փորձություն ու նոր վիշտ է սպասվում՝ նոր հրդեհներ, նոր պատերազմներ, նոր շրջափակումներ, նոր վթարներ, նոր անմեղ զոհեր…, իսկ վերոնշյալ մեղավորները, որոնց մտքով չի էլ անցնում, որ մեղավոր են, էնքան անթաքույց թքած ունեն էս ամենի վրա, որ գոնե նման օրերին չեն կարողանում զսպել ու չտարածել իրենց ցոփ ու շվայտ կյանքի վայելքները՝ լայն ու երջանիկ ժպիտներով»։

Please enter a valid URL