Search
Close this search box.

Հերթը հասավ Երվանդ Զախարյանին

Երևանի նախկին քաղաքապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, որդին, դստրերը, ինչպես նաև փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։

Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» հարթակից։

Զախարյանների և նրանց փոխկապակցված անձանց առնչվող գույքի հետ կապված իրականացվել է ուսումնասիրություն և կազմվել է ամփոփագիր։ Այժմ Զախարյանները հրավիրվել են՝ ծանոթանալու գործի նյութերին և դիրքորոշում ներկայացնելու համար։

Նրանք պետք է ներկայանան այսօր՝ օգոստոսի 15-ին։

Please enter a valid URL