Search
Close this search box.

Գյումրի-Երևան ճանապարհի զnհերից մեկը. նա Արցախից էր, հարազատները բլոկադայի մեջ են

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը.

«Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը` Արցախից էր, Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր` Եվրասիա Համալսարանում։
Նրա հարազատները Արցախում են` Բլոկադայի մեջ։ Նրա դասընկերները ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։
Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։
Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան…

Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է՝ գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել Հիվանդանոց։
Հուսով եմ, գոնե կարմիր խաչով կգտնվի տարբերակ նրա անճյունը Արցախ տեղափոխելու, որպեսզի հարազատները կարողանան հրաժեշտ տան և հողարկավորեն։
Հուսով եմ, հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար»։

Please enter a valid URL