Երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ:
«Վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել` Կենտրոնական հոսպիտալ: Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։