«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իրեն վերապահված ոլորտում բացահայտված խայտառակ ձախողումների համար պաշտոնանկ արված զինվորականներից ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կրկին վերադարձել է զինված ուժեր:
Ընդ որում, այս անգամ Կարապետյանին վստահել են բավական լուրջ պաշտոն, բայց ոչ թե ՀՀ-ում, այլ ՌԴ-ում: ՊՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Կարապետյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ:
Դժվար չէ կռահել՝ Կարապետյանն այս բարձր պաշտոնին նշանակվել է մեկ պարզ պատճառով. նա վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Տեսակետ կա, որ եթե նրա փոխարեն լիներ մեկ այլ պաշտոնյա, ապա առհավետ կմոռանար պետական կառավարման համակարգում հայտնվելու մասին: Մինչդեռ Սերժ Սարգսյանի մտերիմներին ամեն ինչ թույլատրված է, ամեն ինչ»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: