Ահասարսուռ լուրն առավոտ կանուխ դաժան ցավ պատճառեց ինձ և, համոզված եմ, բոլորին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«11 զոհ և մոտ 7 վիրավոր գիշերվա սարսափելի ավտովթարի հետևանքով։
Ճանապարհային պատահարների այս դաժան ընթացքը պետք է կանգնեցնել։ Սա նաև հետևանք է նրա, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգական դեպքերը պատշաճ քննության և հետևությունների չեն արժանացել։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս սարսափելի պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին», — գրել է նա։