Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Վեգաս» հանգստյան գոտու հարևանությամբ՝ Սևանա լճում լողանալիս քաղաքացին տեսադաշտից կորել է և հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։
Ինչպես հայտնում է , shamshyan.com-ը մինչ դեպքի վայր կժամանեին Սևանի թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատից, քաղաքացիները ափից մոտ 3 մետր՝ լճից դուրս են բերել քաղաքացուն։
Դեպքի վայր ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 48-ամյա Էդգար Հ․-ն է։