Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետարանի կողքի այգում մեծ պայթյուն է տեղի ունեցել. նոր մանրամասներ

Երևանի քաղաքապետարանի կողքին գտնվող Կիրովի անվան զբոսայգում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ:

Ըստ տեղեկությունների` ատրակցիոններից մեկն ամբողջությամբ այրվել է։

Հրշեջներն այս պահին աշխատում են տարածքում։

Նշենք, որ սոցիալական ցանցերում տարածվում են լուսանկարներ եւ տեսանյութեր` Երևանի տարբեր հատվածներից, որտեղից երևում է հրդեհի ծուխը։

Հրդեհ է բռնկվել մանկական այգում, ատրակցիոններից մեկն ամբողջությամբ այրվել է, այս մասին էլ հայտնել է Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:

Տեղում աշխատում են պարեկային և հրշեջ ծառայությունները: Տուժածներ չկան:

Please enter a valid URL