«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր՝ օգոստոսի 13-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ավագանու ընտրությունների համար իր ընտրական ցուցակը:
Ընտրացուցակում ներառված է 129 թեկնածու: Թեկնածուների գրանցման նիստը, հավանաբար, ամսի 18-ին տեղի կունենա, իսկ օգոստոսի 19-ի նիստում կբաշխվեն ընտրական համարները:
Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, կտևի 24 օր։
Ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Լուսավոր Հայաստան»-ից Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Ուժը հայրենյաց»-ից Նելլի Հարությունյանը, «Մայր Հայաստան» դաշինքինից՝ Անդրանիկ Թևանյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագրից»՝ Տիգրան Ավինյանը։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կգլխավորի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։