Քիչ առաջ հրդեհ է եղել Սուրբ Գր. Լուսավորչի փողոցում։ Քաղաքացիները նշում են, որ ծուխը նկատելի է նույնիսկ հեռվից։
Օգոստոսի 13-ին, ժամը 11:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում այրվում է խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: