Search
Close this search box.

«Տարիներ առաջ նման միջադեպից հետո բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշարված Արցախին ամեն ինչ ու ամեն բան անհասանելի է արտաքին աշխարհից, բացի օրվա լրահոսից… Լրահոսն էլ հուսադրող չէ, բայց դիմանում ենք…
Հերթական տեղեկությունը, որ երեկ ստացա մայր Հայաստանից, օրվա ընթացքում նույն զորամասում ժամերի տարբերությամբ արձանագրված մահվան ելքով երկու դեպքերի մասին էր…
Տարիներ առաջ նման միջադեպից հետո իսկույնևեթ բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի, իսկ դասակի հրամանատարից մինչև միավորման հրամանատար օղակի պատասխանատուները սպասում էին իրենց պատժին ու հավանական պաշտոնազրկմանը…
Այսօր ամեն ինչ այլ է… Այսօր ոչ միայն բոլոր մակարդակներում մոռացվում է երեկվա կատարվածը, այլև շարունակում են անել այն, ինչը բերելու է նոր ու ավելի մեծ կորուստների…»։

Please enter a valid URL