«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները վերջին դեպքերից հետո հետին թվով սկսել են մեղադրել Դաշնակցությանը՝ «ախր, ինչո՞ւ չմասնակցեցին Երեւանի ընտրություններին»։ Օրենքը նախատեսում էր, որ գոնե երեք ուժ պետք է անցնի ավագանի, եւ եթե ՀՅԴ-ն մասնակցեր, հաստատ կանցներ, ու «Երկիր ծիրանիի» փոխարեն կունենայինք «ադեկվատ» խմբակցություն՝ ասում են նրանք։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ ՀՅԴ-ն ինքը չէր որոշում իր մասնակցել-չմասնակցելը, եւ չմասնակցելու հարցում էլ պետք է մեղադրել ոչ թե դաշնակցականներին, այլ հենց իրենց՝ ՀՀԿ ղեկավարությանը»։
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: