Շինարար Արթուր Չախոյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ազգագրագետ Խորեն Գրիգորյանը շինարարությունից այնքան է հասկանում, ինչքան որ ես՝ չինարենից, ազգագրագետը Քաղաքապետարանի շինբարեկարգման պետի պաշտոնին է, բայց Խորեն Գրիգորյանն ինչ կապ ունի շինարարության հետ, ինքը ազգրագետ է։
Օրինակ ասֆալտ անող մարդը, որ ամբողջ կյանքը ասֆալտ է փռել, որ իրեն ասեն՝ սրտի վիրահատություն անի, արդյոք կկարողանա՞ սրտի վիրահատություն անի»։