Search
Close this search box.

Մեր առաջին պատգամն ուղղված է Հայաստանի իշխանությանը. Արամ Ա

«Մտահոգությամբ հետևում ենք Արցախին հասած ճգնաժամային կացությանը։ Շրջափակման ենթարկված մեր ազգի զավակները սովամահ լինելու վտանգի առաջ են»,- Սուրբ Աստվածածնի վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։

«Մեր առաջին պատգամն ուղղված է Հայաստանի իշխանությանը։ Ինչպես կարելի է Ադրբեջանի հողային ամբողջականությունը ճանաչելու խոստումներ կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը։ Ինչպես կարելի այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարել, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ՝ գոյությունը»,- նշեց նա։

Please enter a valid URL