Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Այն Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից է և Աստվածամորը նվիրված տոներից ամենահինը։
Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգ, և օրհնված ողկույզները բաժանվում են հավատացյալներին: