Search
Close this search box.

4 քաղաքացիները Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորվել էին

Օգոստոսի 12-ին, ժամը 12:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված չորս քաղաքացու և ուղեկցել անվտանգ տարածք:

Please enter a valid URL