Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի փետրվարի 6-ի ասուլիսի ժամանակ մարզպետին ասացինք, որ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը Տավուշ է կոչվում, գործում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամ, Դիլիջան- Իջեւան ավտոճանապարհի եզրին Տավուշ անունով ռեստորան է գործարկվել, ռեստորանն այդ անունով կոչելով Տավուշի մարզն ի՞նչ է շահել, մարզի անվանումը որպես ռեստորանի անուն օգտագործելու թույլտվության համար ռեստորանի տերը գումար է վճարե՞լ: Հովիկ Աբովյանն ասաց. «Մենք ընդառաջում ենք բոլորին, մեր հեղինակային իրավունքը պահելով, որպեսզի տնտեսությունը զարգանա, մենք գումար չենք պահանջում եւ այն պահանջելու իրավունք չունենք»: Մարզպետին ասացինք, որ մի ռեստորան մարզի անունը կրի, իսկ մարզի այլ ռեստորաննե՞րը… Հովիկ Աբովյանն ասաց. «Թող ռեստորանում լավ սպասարկում լինի, լավ միջոցառումներ, թե չէ ռեստորանի անունը Տավուշ լինի, թե Դիլիջան…»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am