«Գիտեք՝ ես նորաձեւ չեմ, ընդհանրապես չեմ հետեւում նորաձեւությանը: Երբ ինչ-որ բան պետք է գնեմ, պարզապես գնում եմ այն, ինչ ինձ սազում է:
Հագուստը շատ զգուշորեն եմ հագնում, շատ սիրելի իրեր տարիներով պահպանվում են: Օրինակ, երբ 16 տարեկանում Մոսկվա էի գնում, հայրս ինձ գայլի մորթուց մուշտակ նվիրեց, եւ այն ասես նոր լինի:
Ես հագնում եմ այն եւ շատ արժեվորում: Հորս բոլոր նվերներն աշխարհում ամենաթանկ նվերներն են:
Երբեք չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ ծիծաղում նրանց վրա, որոնք նորաձեւ չեն հագնված: Ինչո՞ւ պետք է բոլորը, ինչպես ռոբոտներ, հագնեն այն, ինչ հորինել են ուրիշները»։