Մայրական աղոթքը զորավոր է, առավել ևս, եթե այն լինի համազգային։ Ռուզաննա Խաչատրյանը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր արել ու հայ մայրերին օգոստոսի 11-ին` օրացույցով 2023 թ.-ի տարվա 223-րդ օրը, իսկ հին հայկական տոմարով` Նոր տարվա 1-ին օրը, հրավիրել Սաղմոսավանքում աղոթք բարձրացնել առ Աստված` մեր հայրենիքի, Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար։
Խորհրդանշական այդ օրը, երբ Հայկ Նահապետը փառահեղ հաղթանակ տարավ Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելի նկատմամբ, Ռուզաննա Խաչատրյանի անմիջական մասնակցությամբ, հանրապետության տարբեր մարզերից Սաղմոսավանք այցելած հարյուրավոր մայրերի շուրթերից Փրկության աղոթք բարձրացվեց:
Մանրամասները՝ տեսանյութում