Search
Close this search box.

Ինչ է կատարվում. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Օգոստոսի 12-ի գիշերը ռուս զինվորականները հետ են մղել Ղրիմի վրա ուկրաինական 20 անօդաչու թռչող սարքերի հարձակումները, զոհեր և ավերածություններ չկան, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Այսօր գիշեր կասեցվել է Կիեւի վարչակարգի՝ քսան անօդաչուներով Ղրիմի թերակղզու օբյեկտների ահաբեկչական գրոհի փորձը։14 ուկրաինական անօդաչուներ ոչնչացվել են ՀՕՊ համակարգերով։

Եվս վեց անօդաչուներ խփվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Կասեցված ահաբեկչական գրոհի արդյունքում տուժածներ եւ ավերածություններ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

Please enter a valid URL