Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է ԼՂ հարցով արտակարգ նիստ անցկացնել, Ֆեյսբուքում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահից պահանջվել է անցկացնել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ», — մասնավորապես գրել է Մարուքյանը։
Արդեն երկու ամիս ամբողջովին պաշարված Արցախի նախագահը օրերս հրատապ ուղերձով միջազգային հանրությունից խնդրեց ու պահանջեց՝ անհապաղ կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը։ Հարությունյանն առաջինը դիմեց Հայաստանին՝ ակնկալելով, որ Երևանը Արցախում ստեղծված իրավիճակը անհապաղ կդարձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման հարց, կհասնի Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների, դրան գումարած Հայաստանից չեն հնչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններ։