Search
Close this search box.

«Ինչի ես քնել». մանրամասներ երեկ կյանքից զրկված զինվորի դեպքից

ArmLur.am-ին օգոստոսի 10-ին մահացած զինվոր ժորա Կարապետյանի դեպքով մանրամասներ են հայտնի դարձել։Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորների մեջ վիճաբանության թեման եղել է քնելը։ Ժորա Կարապետյանի ծառայակիցները բարձրացրել են նրա քնելու հարցը, որին հաջորդել են հայհոյանքները, ինչից դրդված 8 ամսվա զինծառայողի ինքն իրեն զրկել է կյանքից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չէր հաջողվել:

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ մահացած զինվորի գործով կա երկու ձերբակալված, ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացած զինվորը Գեղարքունիքի մարզից է, իսկ ահա նրա վրա կրակող անձանցից մըկը Վայոց Ձորի մարզից։ Տղաների միջեւ թեման տղայական ռազբորկան է եղել, յուրաքանչյուրը փորձել է թեմայի մեջ այսպես ասած ինքնահաստատվել, որն էլ ճակատագրական դարձավ զինվորիներից մեկի համար:

Նշենք, որ քննությունը շարունակվում է։

Հավելենք, որ այսօր՝ գոստոսի 11-ին, ևս հայտնի դարձավ, որ դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

Please enter a valid URL