Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ իբր Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի՝ Արցախյան առաջին պատերազմի շրջանի լուսանկարում իրականում բոլորովին այլ մարդ է պատկերված, Armenia Sputnik-ին հայտնեց ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
Նշված լուսանկարը, ինչպես և ադրբեջանական մեդիատարածքում տարածվող շատ այլ լուսանկարներ, հավաքագրվել և վերլուծվել են ՄԻՊ գրասենյակի կողմից։ Այս լուսանկարով էլ Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածում։