Search
Close this search box.

Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Օգոստոսի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 2-3 մ/վ արագությամբ, օգոստոսի 12-15-ը երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:

Երևանում օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +39-ից +41, գիշերը՝ +24-ից +26:
Արցախում նույնպես առանց տեղումների եղանակ կլինի. օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +36-ից +40; գիշերը՝ +21-ից +25:

Please enter a valid URL