Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզnր երկրաշարժ Թուրքիայում

Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա նահանգի Եսիլյուրտ շրջանում՝ 7 կմ խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 20։48-ին։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումներն զգացվել են այն շրջաններում, որոնք տուժել էին փետրվարին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից՝ Քահրամանմարաշում, Ադիյամանում և Գազիանթեփում։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել 23 մարդ։ Նրանցից մի քանիսը վնասվածք են ստացել վախից պատշգամբից ցատկելու պատճառով։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ սարսափած դուրս վազում շինություններից և ինչպես են ցնցվում շենքերի պատերը։

Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ լրջորեն վնասվել են։

Please enter a valid URL