Search
Close this search box.

Իրավիճակը Կոռնիզորում

Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող, 22 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը արդեն 16 օր է` անշարժ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում ամփոփելով այս օրերի արձանագրումները, նշել է` այս օրերի ընթացքում Կոռնիձորի սահմանային հատված են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, և մասնավորապես, ՄԱԿ երևանյան գրասենյակի, ՄԱԿ գործակալությունների ներկայացուցիչներ, որ ականատես են եղել` արդեն ութ ամիս արգելափակված Լաչինի միջանցքը փակ է, հումանիտար ուղեբեռը դրա հետևանքով հնարավոր չէ հասցնել Արցախի ժողովրդին:

Սարգսյանը նշել է` Կոռնիձորի այս հատված այցելել են նաև բազմաթիվ միջազգային հեղինակավոր ԶԼՄ ներկայացուիցիչներ, որ, գտնվելով ադրբեջանական ապօրինաբար տեղադրված հսկիչ անցագրային կետից տեսանելի հեռավորության վրա, սեփական աչքերով տեսել, հավաստիացել են, որ անցակետում որևէ շարժ չկա, այն որևէ մեկին չի սպասարկում:

«Չնայած միջազգային հանրության կողմից ընդհանուր ուշադրության և հետաքրքրության աճին, խորացող ճգնաժամի վերաբերյալ հնչող հայտարարություններին ու մտահոգությունեներին, լրատվամիջոցների հրապարակումներին, դեռ տարօրինակ կերպով ականատես ենք լինում ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ Լաչինի միջանցքը բաց է, սակայն այն որևէ աղերս չունի իրականության հետ»,- ասել է նա:

Please enter a valid URL