Search
Close this search box.

Ստեփանակերտի բնակչությանը խնդրվում է

«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրինությունը տեղեկացնում է Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը, որ չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:

Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:

Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը»:

Please enter a valid URL