Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աջից, ձախից փսփսոցներ եմ լսում սկսվող շարժման մասին:
Ընդ որում, մարդիկ են խոսում, որոնց կամքի վրա մեծ հաշվով կասկած չունեմ, պինդ տղերք են, շատ բանի միջով են անցել. հաստատ կուզենան կռիվ տալ մինչև վերջ, պայմանական խաղեր չեն տա, բայց թիմային պայքարի հանգամանքին եմ խիստ վերապահումով հավատում:
Չգիտեմ, եթե իսկապես սկսելու են, եթե իրոք էս անգամ A կետից B կետն հասնելու հստակ ծրագիր գծած կա ու կռիվ կտան` առանց սիթի տուր անելու, առանց կուտակած ուժն ու էներգիան մսխելու, ուրեմն հույս կա, որ սկսվող ալիքը մեծ ուժ կունենա: Մարզերում մարդիկ շատ են փոխվել: Հավատացեք, լրիվ ուրիշ վիճակ է մեծ քաղաքներում ու գյուղերում: Ասում են՝ պատրաստ ենք… բայց էս գլխից լիդերներ մի կարգեք որ հասկանանք իրոք քշել եք ուզում, ոչ թե նոր թագավոր կարգելու համար եք մեզ դուրս բերում փողոց.. կգանք: Դե հիմա էդ ա… մարդիկ գոնե քշելու հարցում միասնական են դառնում, փառք Աստծուն: Տեսնենք… Առաջն Աստված»: