Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները հինգշաբթի գիշերը սահմանափակումներ են մտցրել օդանավերի ընդունման և բացթողման համար, այս մասին РИА Новости-ին հայտնել են մամուլի ծառայությունից: Նշվում է, որ մի քանի տասնյակ չվերթ է հետաձգվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ երկու ԱԹՍ է խոցվել:
Այս պահին օդանավակայնները բնականոն գործում են։