Search
Close this search box.

ԱԳՆ-ի նոր հաղորդագրությունը

Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և անկողմնակալ լուսաբանումը վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության գործում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Միջազգային լրատվամիջոցները գրում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացություններին»,– գրել է Բադալյանն ու կից լուսանկարներ հրապարակել միջազգային ԶԼՄ–ների անդրադարձից։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էլ ՄՔԴ նախկին դատախազին` խնդրելով փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Օկամպոն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ երեկ զրուցել է տեսակապով և ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները: Նա փաստել է, որ Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը։

Please enter a valid URL